Մելիսայի պատմությունը

4 երեխաների մայր, սեռական փոքրամասնությունների իրավունքների ակտիվ պաշտպան, ռոք երգչուհի Մելիսա Էթերիջի մոտ 2004 թվականի հոկտեմբերին ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ: Էթերիջը ենթարկվեց երկու վիրահատության, որոնք կանխեցին ուռուցքի տարածումը և ավշային հանգույցների ախտահարումը, որից հետո նրան նշանակեցին քիմիաթերապիա:

«Բախտս բերեց, որ նման պատասխանատու բժիշկ ունեի», - ասում է Էթերիջը: «Նրա ուշադրության շնորհիվ, քաղցկեղը ժամանակին հայտնաբերվեց»: Հուսով եմ, որ շատ շուտով ես կառողջանամ»:

Դեղամիջոցներից մեկի պատճառով աստղի մատները կաթվածի էին ենթարկվել, և Էթերիջը շատ մոտ էր հանձնվելուն և բուժումը դադարեցնելուն: Բարեբախտաբար, քիմիաթերապիան (Մելիսան ստացել է ավելի քան 50 քիմիաթերապիայի կուրս) բերեց դրական արդյունքների:

2005 թվականի փետրվարին երգչուհին ներկա գտնվեց Գրեմմիի արարողությանը: Բուժման համար նա ստիպված էր զոհաբերել իր շքեղ շեկ մազերը, բայց մի՞թե կարող է դա որևէ մեկին անհանգստացնել՝ մահացու հիվանդությունը հաղթահարելուց հետո:

«... Ես քաղցկեղ ունեի: Ես անցա քիմիաթերապիա և այժմ մազեր չունեմ: Բայց ես դեռ պայքարում և հավատում եմ, որ կարող եմ հավերժ ռոք աստղ լինել», - ասել  է Մելիսան լրագրողներին:

Այժմ Էթերիջը ապրում է Լոս Անջելեսում իր կնոջ՝ դերասանուհի Թեմմի Լին Մայքլսի հետ (Մելիսան բացահայտ խոսում է իր միասեռական լինելու մասին): Նա նաև իր նախկին զուգընկերուհու՝ Ջուլի Սայֆերի հետ միասին կիսում է երկու երեխաների խնամակալությունը, որոնց Ջուլին ծննդաբերել է արհեստական ​​բեղմնավորման արդյունքում: