«ԱՐՄԻՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականին: Հիմնադրման ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ամերիկահայ պլաստիկ վիրաբույժ, անվանի պրոֆեսոր Արթուր Սալիբյանի կողմից շուրջ տասը տարի Հայաստանի Հանրապետությունում կրծքագեղձի վերականգնման նորագույն մեթոդների ներդրումն ու նվիրումը այդ գործին:
ԱՄՆ-ում լայնորեն տարածված վիրահատության այս տեսակը բոլորովին նորություն էր Հայաստանում դեռևս 2013 թվականին, երբ պարոն Սալիբյանը եկավ Հայաստան՝ ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ կրծքագեղձի վերականգնման և վիրահատության մեթոդի վերաբերյալ իր փորձը կիսելու: Սալիբյանը Հայաստանում հավաքել է բժիշկների մի խումբ, ում հետ նա կիսվել է իր փորձով և Հայաստանի տարբեր բժշկական կենտրոնների պլաստիկ վիրաբույժների հետ կատարել է ԱՄՆ-ում լայնորեն տարածված վիրահատության այս տեսակը: Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ իմպլանտների տեղադրման միջոցով կրծքի նման վերականգնման վիրահատություն առաջին անգամ կատարվել է ԱՄՆ-ում և ԱՄՆ-ում Սալիբյանն է հանդիսացել այն առաջին բժիշկներից, ով կատարել է այդ նորամուծությունը: Այս վիրահատության առանձնահատկությունն այն է, որ վիրահատության ընթացքում միաժամանակ երկու մասնագետ` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ են աշխատում` ստանալով կանանց համար, թե՚ էսթետիկական, թե՚ ուռուցքաբանական հիվանդության բուժման տեսանկյունից նախընտրելի արդյունք:
«Այստեղ կարևորը ուռուցքաբանի և վիրաբույժի համատեղ աշխատանքն է: Վիրահատությունը բաղկացած է երկու մասից, սկզբում ընթանում է բուն վիրահատությունը, հեռացվում է ուռուցքը, այնուհետև սկսվում է պլաստիկ վիրաբույժի աշխատանքը և տեղադրվում է իմպլանտը, որի շնորհիվ էլ պահպանվում է արտաքին տեսքը, ինչն էլ կնոջ վրա հոգեբանորեն դրական ազդեցություն է ունենում»,- ասում է Սալիբյանը:
Հասարակական կազմակերպության ստեղծման նպատակներից է նաև նման վիրահատությունների ժամանակ պլաստիկ վիրաբույժներին ներգրավելը, կրծքագեղձի վերականգման վիրահատական միջամտության գործընթացում Կառավարության աջակցությունը ստանալու գործընթացի կազմակերպումն ու սատարումը: Վիրահատության համար անհրաժեշտ սիլիկոններն ու մաշկալայնիչները (այն անհրաժեշտ է կրծքագեղձի քաղցկեղի հեռացումից հետո մաշկի տեսքը պահպանելու և հետագայում իմպլանտ տեղադրելու նպատակով) բարեգործական հիմունքներով անվճար են: Դրանք Սալիբյանի կողմից բազմաթիվ անգամներ տրամադրվել են պացիենտներին և ներկայումս էլ այդ աշխատանքը կանոնակարգված կատարվում է Սալիբյանի կողմից հիմնադրած հասարակական կազմակերպությունը, որի անդամները յուրաքանչյուր պացիենտի պատրաստ են լսել, օգնել ինչպես կարող են, կազմակերպությունում ներդրված միջոցներից կատարել դրամական հատկացումներ՝ ըստ սոցիալական ապահովության ցենզի, տրամադրել իմպլանտներ և մաշկալայնիչներ։
2014 թվականից սկսած Սալիբյանը տարին երկու անգամ այցելում է Հայաստան և իր փորձով կիսվում ինչպես պլաստիկ վիրաբույժների, այնպես էլ վիրաբույժների հետ, համատեղ կատարում է կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ: Սալիբյանն իր այցով իր մասնագիտական փորձն է փոխանցում Հայաստանի բժիշկներին:
Տեղեկացնենք, որ բժիշկ Սալիբյանը նաև ԱՄՆ-ում հիմնել է բարեգործական հիմնադրամ, որի նպատակն է ամեն կերպ սատարել Հայաստանում օնկովիրաբուժության այս ոլորտի զարգացմանը: Նա ԱՄՆ-ում անցկացրել է բարեգործական ակցիա և ստացված հասույթով գնել իմպլանտներ, որոնք օգտագործվել և օգտագործվում են վիրահատվողների համար:

ԱՐՄԻՆ բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականին: Հիմնադրման ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ամերիկահայ պլաստիկ վիրաբույժ, անվանի պրոֆեսոր Արթուր Սալիբյանի կողմից
…