Press [ esc ] or close+

Մեր հիմնադիրները

Արթուր Սալիբյան
Լուսինե Ավագյան

Թիմ

  • Արթուր Սալիբյան

    Արթուր Սալիբյան
  • Լուսինե Ավագյան

    Լուսինե Ավագյան
  • Լանա Մխիթարյան

    Լանա Մխիթարյան
  • Արմեն Հովհաննիսյան

    Արմեն Հովհաննիսյան
  • Կարեն Դանիելյան

    Կարեն Դանիելյան
  • Արմեն Քոչարյան

    Արմեն Քոչարյան
  • Արթուր Ավետիսյան

    Արթուր Ավետիսյան
  • Ներսես Բերբերյան

    Ներսես Բերբերյան
  • Բեթիա Հադդադ

    Բեթիա Հադդադ
  • Խաչանուշ Հակոբյան

    Խաչանուշ Հակոբյան
  • Արթուր Կեսոյան

    Արթուր Կեսոյան
  • Էլիզա Հայրապետյան

    Էլիզա Հայրապետյան
  • Մարինե Մանուկյան

    Մարինե Մանուկյան
  • Արմինե Օհանյան

    Արմինե Օհանյան
  • Լիլյա Չիչոյան

    Լիլյա Չիչոյան

Համագործակցեք մեզ հետ

փաստեր (2019)

65

Անհատույց տրամադրված մաշկալայնիչներ և դրամական օգնություն

100

Անվճար խորհրդատվություն պացիենտներին

43

Սալիբյանի մասնակցությամբ անվճար կատարված վիրահատություններ

6

Վիրահատական նոր մեթոդի փորձի փոխանակում
(ԲԿ-ների քանակ)

Facts

25%

WordPress

50%

HTML/CSS

75%

Graphic Design

100%

Creativity

Նախագծեր

ԱՐՄԻՆ բարեգործական հասարակական կազմակերպությունը տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն քրեական, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում: 

Տրամադրման գերակա նպատակներից է մեր հասարակության անդամների իրավագիտակցության բարձրացմանն օժանդակելը, քանի որ բազմաթիվ պետություններ այսօր որպես զարգացման ուղենիշ են ընտրել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանված լինելը, սակայն, միևնույն ժամանակ, տպավորություն է, որ ինչքան շատ ենք խոսում մարդու իրավունքներից և ազատություններից, դրանք ավելի շատ են ոտնահարվում:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելով՝ ԱՐՄԻՆ բարեգործական հասարակական կազմակերպությունը ցանկանում է իր ներդրումն ունենալ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում ընդհանրապես:

Պլանավորելով իրականացնել նման նախագիծ՝ ունենք ամենալայն պատկերացումներն այն իրականացնելու ուղղությամբ՝ մարդու հետ պարզապես զրուցելուց սկսած մինչև նյութական օգնության տրամադրումը:

Չենք կարծում, որ հասարակության որևէ անդամ իրազեկված չլինի այն մասին, որ մանկատներում առկա են մեծ ֆինանսական հատկացումներ թե՛ պետության և թե՛ բարերարների կողմից: Շրջելով մանկատներով՝ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր մանկատներում չկան քաղցած, վատ հագնվող կամ կրթության հնարավորություն չունեցող երեխաներ: Բայց այդ երեխաները չունեն կարևոր մի բան՝ պարզ մարդկային շփում: Կարևոր չէ, թե ինչքան նվերներ ենք տանում նրանց, նրանք ավելի շատ ցանկանում են, որ մնանք իրենց հետ, խաղանք պարզ մանկական խաղեր, լսենք նրանց պատմությունները: 

Հենց սրանից ելնելով է, որ մեր առաքելությունն այս նախագծի շրջանակներում սկսվում է պարզ մարդկային շփումով և վերջանալու է մինչև նյութական աջակցության տրամադրումը:

Կրթությունը դարեր շարունակ եղել է յուրաքանչյուր հասարակության զարգացվածության կարևորագույն հենքը և նույն հենքը մարդկության հետ գնալու է դեպի դարերի խորքեր:

Այս նախագծի շրջանակներում մեր առաքելությունն է կրթական և ճանաչողական ծրագրերի իրականացումը նախադպրոցական տարիքի հաստատություններում: Սա այն տարիքն է, երբ յուրաքանչյուր երեխա պատրաստ է և կարող է սպունգի պես կլանել և սովորել այն ամենը, ինչ իրեն կտրվի, թե՛ նախադպրոցական հաստատություններում, թե՛ այդ հաստատություններից դուրս: Մեզ համար ընդունելի է բազմաթիվ հոգեբանների կարծիքն առ այն, որ մարդու հիմքը ձևավորվում է մինչև հինգ տարեկան հասակում ստացած տպավորություններով, կրթությամբ և նախասիրություններով: Որևէ մարդ՝ մասնավորապես երեխա, չպետք է զրկված լինի կրթություն ստանալու իրավունքից: Մենք պատրաստ ենք մշակել գործիքակազմ և օգտակար լինել այն երեխաներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով զրկված են կրթություն ստանալու իրավունքից կամ չունեն այն ստանալու հնարավորություն:
  • Անվճար իրավաբանական խորհրդատվություն
  • Աջակցություն սոցիալապես անապահով խավին, ծերանոցներին, մանկատներին
  • Մասնակցություն կրթական ծրագրերին
< >

Կապ

Գրեք մեզ

Գործընկերներ

  • ԴԱ ՎԻՆՉԻ ԿԼԻՆԻԿ բժշկական կենտրոն

ՀՀ, ք. Երևան, Ամիրյան 4/2, 54 տարածք,
Պարկ Պլազա բիզնես կենտրոն

+374 94 60 55 30
+374 43 10 00 17

Subscribed