Հայաստանի Հանրապետությունում սիլիկոնե իմպլանտով կրծքագեղձի վերականգնում-վիրահատություններ Սալիբյանի մասնակցությամբ տեղի են ունեցել տարբեր բժշկական հաստատություններում: Այսօր Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն հին մեթոդների, նոր մեթոդի օգնությամբ հնարավոր է պահպանել կուրծքն ու պտուկը: Սալիբյանը նշում է, որ կան ուռուցքներ, որոնք չեն կարող այս մեթոդով վիրահատվել: Պրոֆեսորը պարզաբանում է, որ վիրահատությունը կարելի է իրականացնել միայն փոքր ուռուցքի դեպքում։ Վիրահատությունը ցուցված է կրծքագեղձի՝ պտուկի մոտ վաղ շրջանի քաղցկեղ ունեցող հիվանդներին։ Միայն այդ դեպքում կարելի է հեռացնել կրծքագեղձի ամբողջ զանգվածը՝ պահպանելով դրա մաշկի ծածկույթը՝ իմպլանտ տեղադրելու համար։
Հենց անվանի վիրաբույժն էլ դարձել է բարեգործական կազմակերպության համահիմնադիրը։ Նրա երազանքն է Հայաստանում ստեղծել կենտրոն, որտեղ կարող են համապատասխան բուժումներ անցնել ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաև այլ պետությունների քաղաքացիներ, մարդիկ, ովքեր ցանկանում են կրկին ամբողջ լինել, մարդիկ, ովքեր քաղցկեղը հաղթահարող հերոսներ են, ովքեր ապրում են առանց բարդույթների, ովքեր ցանկանում են մայրանալ և կրծքով կերակրելու հնարավորություն ունենալ։
Օնկոլոգիական վիրահատություններ անցկացվում են «Արզ Էսթ» կլինիկայում, «Էրեբունի» ԲԿ–ում, «Շենգավիթ» ԲԿ–ում, Հայ–ամերիկյան առողջության կենտրոնում և Ֆանարջյանի անվան օնկոլոգիայի ազգային կենտրոնում։

ԱՐՄԻՆ բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականին: Հիմնադրման ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ամերիկահայ պլաստիկ վիրաբույժ, անվանի պրոֆեսոր Արթուր Սալիբյանի կողմից
…