Անվճար իրավաբանական խորհրդատվություն

ԱՐՄԻՆ բարեգործական հասարակական կազմակերպությունը տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն քրեական, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում: 

Տրամադրման գերակա նպատակներից է մեր հասարակության անդամների իրավագիտակցության բարձրացմանն օժանդակելը, քանի որ բազմաթիվ պետություններ այսօր որպես զարգացման ուղենիշ են ընտրել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանված լինելը, սակայն, միևնույն ժամանակ, տպավորություն է, որ ինչքան շատ ենք խոսում մարդու իրավունքներից և ազատություններից, դրանք ավելի շատ են ոտնահարվում:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելով՝ ԱՐՄԻՆ բարեգործական հասարակական կազմակերպությունը ցանկանում է իր ներդրումն ունենալ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում ընդհանրապես: