Աջակցություն սոցիալապես անապահով խավին, ծերանոցներին, մանկատներին

Պլանավորելով իրականացնել նման նախագիծ՝ ունենք ամենալայն պատկերացումներն այն իրականացնելու ուղղությամբ՝ մարդու հետ պարզապես զրուցելուց սկսած մինչև նյութական օգնության տրամադրումը:

Չենք կարծում, որ հասարակության որևէ անդամ իրազեկված չլինի այն մասին, որ մանկատներում առկա են մեծ ֆինանսական հատկացումներ թե՛ պետության և թե՛ բարերարների կողմից: Շրջելով մանկատներով՝ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր մանկատներում չկան քաղցած, վատ հագնվող կամ կրթության հնարավորություն չունեցող երեխաներ: Բայց այդ երեխաները չունեն կարևոր մի բան՝ պարզ մարդկային շփում: Կարևոր չէ, թե ինչքան նվերներ ենք տանում նրանց, նրանք ավելի շատ ցանկանում են, որ մնանք իրենց հետ, խաղանք պարզ մանկական խաղեր, լսենք նրանց պատմությունները: 

Հենց սրանից ելնելով է, որ մեր առաքելությունն այս նախագծի շրջանակներում սկսվում է պարզ մարդկային շփումով և վերջանալու է մինչև նյութական աջակցության տրամադրումը: