Մասնակցություն կրթական ծրագրերին

Կրթությունը դարեր շարունակ եղել է յուրաքանչյուր հասարակության զարգացվածության կարևորագույն հենքը և նույն հենքը մարդկության հետ գնալու է դեպի դարերի խորքեր:

Այս նախագծի շրջանակներում մեր առաքելությունն է կրթական և ճանաչողական ծրագրերի իրականացումը նախադպրոցական տարիքի հաստատություններում: Սա այն տարիքն է, երբ յուրաքանչյուր երեխա պատրաստ է և կարող է սպունգի պես կլանել և սովորել այն ամենը, ինչ իրեն կտրվի, թե՛ նախադպրոցական հաստատություններում, թե՛ այդ հաստատություններից դուրս: Մեզ համար ընդունելի է բազմաթիվ հոգեբանների կարծիքն առ այն, որ մարդու հիմքը ձևավորվում է մինչև հինգ տարեկան հասակում ստացած տպավորություններով, կրթությամբ և նախասիրություններով: Որևէ մարդ՝ մասնավորապես երեխա, չպետք է զրկված լինի կրթություն ստանալու իրավունքից: Մենք պատրաստ ենք մշակել գործիքակազմ և օգտակար լինել այն երեխաներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով զրկված են կրթություն ստանալու իրավունքից կամ չունեն այն ստանալու հնարավորություն: