Անջելինայի պատմությունը
Աշխարհի ամենագեղեցիկ, սեքսուալ ու հաջողակ կանանցից Անջելինա Ջոլին 2013 թվականին հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ` պատմելով, որ քաղցկեղի զարգացումը կանխարգելելու նպատակով հեռացրել է կրծքերը` դրանք փոխարինելով իմպլանտանտներով:
Դերասանուհին նշել է, որ նման քայլի է դիմել առաջին հերթին հանուն իր երեխաների, քանի որ ցանկանում է հնարավորինս երկար ապրել` նրանց կողքին լինելու և մեծացնելու համար:
«Ես պարզապես զգում եմ, որ
ես ճիշտ ընտրություն եմ կատարել՝ մեծացնելով իմ երեխաներին տեսնելու հնարավորությունը: Հուսով եմ կկարողանամ նրանց հնարավորինս շատ ժամանակ տրամադրել: Ես ապրում եմ առանց մորս ավելի քան տասը տարի: Նա տեսավ թոռներից միայն մի քանիսին
և շատ հիվանդ էր, որպեսզի խաղար նրանց հետ: Տատիկս մահացավ 40 տարեկան
հասակում: Հուսով եմ, որ իմ ընտրությունը թույլ կտա ինձ մի փոքր ավելի երկար ապրել»,
- գրել է Ջոլին:
Աստղը պատմել է, որ մարդիկ նրան նաև հարցնում են, թե ինչպես է վերաբերվում վիրահատության արդյունքում առաջացած սպիներին:
«Կարծում եմ, որ մեր սպիները հիշեցնում են այն, ինչ հաղթահարել ենք: Նրանք մասն են կազմում այն ամենի, ինչը մեզանից յուրաքանչյուրին եզակի է դարձնում: Բազմազանությունը մարդկային գոյության լավագույն կողմերից մեկն է», - ասում է նա:
Ըստ Ջոլիի՝ խորը սպիները հաճախ անտեսանելի են. դրանք հոգու մեջ են: Բոլոր այն հիվանդները, որոնց նա հանդիպել է Քյուրիի ինստիտուտում, ասում են, որ հիվանդության դեմ պայքարի հիմնական շարժառիթներն են՝ սիրելիների հոգատարությունն ու աջակցությունը: