Լայմայի պատմությունը
1991 թվականին երգչուհուն հայտնի դարձավ, որ նա շտապ վիրահատության կարիք ունի, հակառակ դեպքում, ըստ բժիշկների, Լայման կմահանար: Նույնիսկ վիրահատական միջամտությունից հետո բժիշկները Վայկուլեի ապաքինման շանսերը բավականին հոռետեսական էին գնահատում. միայն 20 տոկոս հավանականություն կար ապաքինվելու:
«Երբ Ձեզ կասեն մահանալը վախենալու չէ, մի՛ հավատացեք: Դա սարսափելի է, ես անցել եմ դրա միջով»,- ասել է նա իր հարցազրույցներից մեկում: Սակայն, չնայած ամեն ինչին, երգչուհին հաղթահարեց հիվանդությունը: