Ջոանի պատմությունը
Նախկին Good Morning America ծրագրի համահեղինակ Ջոան Լունդենը 2014 թվականի հունիսի սկզբին իր տարեկան մամմոգրաֆիան անցավ, որի արդյունքը բացասական էր: Նա նաև անցավ իր հերթական ստուգիչ ուլտրաձայնային հետազոտությունը, քանի որ նրա կրծքագեղձն ուներ խիտ, մանրաթելային հյուսվածքներ: Հետազոտությունից հետո, սակայն, աջ կրծքագեղձում ուռուցք հայտնաբերվեց, ինչը հաստատվեց բիոպսիա իրականացնելուց հետո:
«Ես ապշել էի, ինչպե՞ս կարող էր դա պատահել», - Լունդենը կիսվել է իր բլոգում: «Ես ինձ համարում էի լիակատար առողջ, ամեն տարի պարտադիր ստուգվում էի և իմ ընտանիքում առկա չէր կրծքագեղձի քաղցկեղի պատմություն»:
Ջոանն անհապաղ սկսեց գործել և անցավ քիմիաթերապիա, որին հաջորդեց լումպեկտոմիա և ճառագայթում: Միևնույն ժամանակ, Լունդենը, ում հայրը, ի դեպ, քաղցկեղի վիրաբույժ էր, օգտագործեց իր փորձը՝ բարձրացնելու կանանց իրազեկվածության մակարդակը կրծքագեղձի հետազոտություններ անցնելու անհրաժեշտության, սեփական կրծքագեղձի ինքնաքննության և վաղ հայտնաբերման կարևորության մասին:
«Ես գիտեմ, որ այս ճանապարհորդությունն ինքնին մարտահրավեր է, և ես ցանկանում եմ այն որպես առիթ օգտագործել հայրական ժառանգությունս իրականացնելու և ուրիշներին ոգեշնչելու՝ պաշտպանելու իրենց առողջությունը», - գրել է նա իր բլոգում: