Մեթյուի պատմությունը
Մեթյու Նոուլսը` Բեյոնսեի հայրն ու նախկին մենեջերը, հայտարարել է, որ կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժում է ստացել՝ դառնալով այն հազվագյուտ տղամարդկանցից մեկը, ով դիմակայել է հիվանդությանը:
67-ամյա Նոուլսը ABC-ի Good Morning America և New York Times-ի հետ հարցազրույցների ժամանակ խոսել է իր փորձի մասին:
Պարոն Նոուլսը հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ, երբ իր վերնաշապիկների վրա պարբերաբար արյան կաթիլներ սկսեց տեսնել: «Պատկերացրեք, որ Ձեր ձեռքին կարմիր գրիչ կա և Դուք դրանով կետ եք նկարում մի կտոր սպիտակ թղթի վրա: Ահա թե ինչպիսի տեսք ուներ իմ վերնաշապիկը: Ես անմիջապես զանգահարեցի իմ բժշկին», - ասում է նա:
Նոուլսի բժիշկն արյան քսուքի փորձարկում անցկացրեց, որը հստակ արդյունք ցույց չտվեց, սակայն մամմոգրաֆիայի արդյունքում պարզ դարձավ, որ նա ունի առաջին փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղ: Նոուլսը հենց նույն ամսին ենթարկվեց մաստէկտոմիայի և ասաց, որ վերականգնման փուլը բավականին հեշտ էր:
«Նրանք նաև երեք ավշային հանգույց վերցրին՝ պարզելու, թե արդյոք քաղցկեղը տարածվել է իմ մարմնում, բայց, թեստի արդյունքը բացասական էր», - ասաց նա:
Բժիշկներն անցկացրեցին թեստ, որով պարզվեց, որ Նոուլսն ունի BRCA2 գենի մուտացիա, ինչը մեծացնում է քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկերը՝ նշելով, որ նա հորդորել է իր երկու դուստրերին կատարել նույն թեստը:
«Իմ երկու դուստրերը կրծքագեղձի քաղցկեղ ունենալու բարձր ռիսկեր ունեն», - ասում է Նոուլսը: «Նրանք ունեն ձվարանների քաղցկեղի զարգացման մեծ հավանականություն: Եվ անգամ թոռներս ռիսկային գոտում են»:
Նոուլսը ասում է, որ նա և իր կինը՝ Գենան, ունեցել են ընտանիքի մի քանի անդամներ, ովքեր մահացել են կրծքագեղձիի քաղցկեղից:
Պարոն Նոուլսը, ռիսկերը նվազեցնելու համար, պլանավորում է ենթարկվել մաստէկտոմիա երկրորդ անգամ, ինչպես նաև վեց ամիսը մեկ ենթարկվելու է պարտադիր մամմոգրաֆիկ քննության: