Վանդայի պատմությունը
Կոմիկ դերասանուհին 2011 թվականին կրծքագեղձի փոքրացման վիրահատություն իրականացնելուց հետո պարզեց, որ ունի զրոյական փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղ: Հաշվի առնելով մորական կողմից քաղցկեղով հիվանդանալու հանգամանքը, 47-ամյա Վանդան որոշեց ենթարկվել կանխարգելիչ կրկնակի մաստէկտոմիայի:
«Ես հրաժարվեցի երկու կրծքագեղձերիցս էլ, քանի որ այժմ կրծքագեղձի քաղցկեղ ունենալու հավանականությունը զրոյական է», - ասել է նա The Ellen Degeneres շոուի ժամանակ:
Քաղցկեղը հայտնաբերվել էր կրծքագեղձի փոքրացման վիրահատությունից հետո:
«Ես ունեի իսկապես մեծ կրծքեր և մեջքս անտանելի ցավում էր, հետևապես որոշեցի փոքրացնել դրանք: Ես շատ, շատ հաջողակ եմ, քանի որ քաղցկեղը զրոյական փուլում էր: Այնպես որ, բախտս իսկապես բերել է», - ասել է նա: