Ջուլիայի պատմությունը
2017-ին Ջուլիա-Լուիս Դրեյֆուսի մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ, և նա սկսեց բուժումը, որը տևեց մի քանի ամիս: Փետրվարին դերասանուհին ենթարկվեց վիրահատության և հաջողությամբ հաղթահարեց հիվանդությունը:
«Կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվում է յուրաքանչյուր ութերորդ կնոջ մոտ: Այսօր ես դարձա նրանցից մեկը: Լավ նորությունն այն է, որ ես ունեմ հիանալի ընտանիք, ով աջակցում և հոգ է տանում ինձ, ինչպես նաև հրաշալի առողջության ապահովագրություն արհմիության կողմից: Վատ նորությունն այն է, որ ոչ բոլոր կանայք են այդքան հաջողակ, այնպես որ եկեք պայքարենք քաղցկեղի բոլոր տեսակների դեմ և հասանելի դարձնենք առողջապահական ծառայությունները», - գրել է աստղը: