Քեթիի պատմությունը
Երբ իմ ուռուցքաբանը զանգահարեց հայտնելու, որ ես կրծքագեղձի քաղցկեղ ունեմ, ես չհապաղեցի ասել՝ «Երկուսն էլ հեռացրեք»:
«Այնուհետև երկու շաբաթ անցկացրի՝ քննարկելով բոլոր տարբերակները, որպեսզի պատասխանատու, այլ ոչ
թե հուզական որոշում կայացնեմ, բայց միևնույն ժամանակ, որոշեցի լսել իմ բնազդին: Ես տեսել
եմ,
թե ինչի միջով են անցել մայրս և հորաքրոջս աղջիկը, ովքեր կրծքագեղձի քաղցկեղ ունեին, և հեռացրել էին մեկ
կուրծքը:
Նրանք անվերջ պայքարի մեջ էին
ճիշտ կրծքալ ընտրելու և ճիշտ
կեցվածք ունենալու հարցում: Ես չէի ցանկանում անհանգստանալ մյուս
կրծքագեղձում
քաղցկեղի հնարավոր
առաջացման
մասին:
Ես ուզում էի լիովին ազատ
լինել»:
«Վերջերս ես հնարավորություն ունեցա վերականգնել իմ կուրծքը, բայց վերջին րոպեին ես որոշեցի, որ ինձ այնքան լավ եմ զգում, որ չեմ ուզում ունենալ հերթական վիրահատությունը, անցնել անկողնային ռեժիմի և ցավազրկողներ ընդունելուն: Ես հասկացա, որ արդեն ունեմ այն ամենն, ինչ ուզում էի` երջանկություն, էներգիա, աշխատանք, ընկերներ և լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն»:
«Այս ամենն այդքան էլ հեշտ չէ, բայց դատավճիռ էլ չի: Անցեք նախնական խուճապի փուլը, և երբ այն կամաց-կամաց անհետանա, կենտրոնացեք: Լսեք ձեր բժիշկներին և հարցեր տվեք. որքան ավելի շատ բան իմանաք, այդքան լավ: Գիշերները հեռու մնացեք համացանցից և մի անհանգստացեք: Փոխարենը հանգստացեք: Եղեք բարի ինքներդ ձեր հանդեպ»:
«Օգտագործեք քիմիաթերապիայի ժամանակը ինքներդ ձեզ առողջ պատկերացնելու համար, անկախ նրանից, թե որքան հիմար կարող է դա թվալ: Մնացած ժամանակը փորձեք չկենտրոնանալ քաղցկեղի վրա: Դուք ձեր քաղցկեղը չեք: Դա չի որոշում ձեր ով լինելը: Դուք ինքներդ եք որոշում, թե ով եք ուզում լինել»:
«Քաղցկեղի դրական կողմն այն է, որ այն կարող է ահազանգի կոչ լինել: Օգտվեք կյանքը վայելելու հնարավորությունից և ավելի բարի եղեք: Դուք երեկույթի մի մասն եք, այնպես որ լավ ժամանակ անցկացրեք մինչև վերջին րոպեն»: