Մարտինայի պատմությունը

Ուիմբլդոնի տասակի չեմպիոնը նշում է, որ լաց եղավ, երբ փետրվարի 24-ին, սովորական մամմոգրաֆիայից հետո բիոպսիան դրական արդյունք ցույց տվեց:

«Ես ինձ պարտված զգացի», - ասում է 53-ամյա Նավրատիլովան People ամսագրին: «Ես գիտեի, որ լիովին վերահսկում եմ իմ կյանքը և կառավարում եմ մարմինս, բայց հանկարծ իմանում եմ մի բանի մասին, ինչը լիովին դուրս է իմ վերահսկողությունից»:

Բժիշկները ասացին, որ նա ունի քաղցկեղի ոչ ինվազիվ ձև, որը կոչվում է ծորանային կարցինոմա, ինչը նշանակում է, որ քաղցկեղը սահմանափակվում է կաթնուղիներով և չի տարածվում շրջակա հյուսվածքներում:

Նավրաթիլովայի ընկեր՝ բժիշկ Մինդի Նեգլն, ասաց. «Սա կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման լավագույն սցենարն է, որը կարելի է պատկերացնել»:

Թենիսի աստղը, որը ճանաչվել է Sports Illustrated- ի բոլոր ժամանակների 40 լավագույն մարզիկներից մեկը, ենթարկվել է լումպեկտոմիայի և մայիսին անցնելու է ճառագայթային թերապիա:

Նավրաթիլովան, ով Ամերիկայի կենսաթոշակառուների ասոցիացիայի (AARP) առողջության և ֆիթնեսի դեսպանն է, ասաց, որ հիվանդության մասին այդքան շուտ իմանալը մեծ հաջողություն էր:

Այնուամենայնիվ, նա խոստովանեց, որ «նա թույլ է տվել, որ քաղցկեղն առաջանա» վերջին մամմոգրաֆիայի ստուգումից հետո 4 տարի շարունակ հերթական ստուգման չգնալով. «Եվս մեկ տարի, և ես կարող էի մեծ խնդրի առաջ կանգնել»:

Նա ասում է. «Այն օրը, երբ ինձ ասացին, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ, իմ անձնական 9/11-ն էր: Ես ամբողջովին ցնցվեցի, և կարծես հողն անհետացավ ոտքերիս տակից»:

«Այս ահազանգը պարզապես ցույց է տալիս, թե որքան էլ հետևողական լինենք, թե ինչպես ենք սնվում կամ ինչքան ենք մարզվում, երբեք չգիտենք, թե ինչ կարող է պատահել: Ահա օրինակ ես՝ Ամերիկայի կենսաթոշակառուների ասոցիացիայում առողջապահության և ֆիթնեսի դեսպանն եմ և ամեն ամիս միլիոնավոր մարդկանց հետ խոսում եմ առողջ մնալու կանոնների մասին, և չգիտես ինչպես թույլ եմ տվել, որ իմ տարեկան ստուգումները իջնեն իմ անելիքների ցուցակի վերջ: Խոսքը ոչ միայն ճիշտ սնվելու և ֆիզիկական մարզումների մասին է: Կանխարգելիչ միջոցառումները կարող են նույնքան կարևոր, իսկ որոշ դեպքերում՝ ավելի կարևոր նշանակություն ունենալ: Մամմոգրաֆիան բառացիորեն փրկեց իմ կյանքը»:

Նա մարդկանց հորդորեց պատասխանատվություն ստանձնել, անցնել անհրաժեշտ ստուգումները և առողջ մնալ:

Կրծքագեղձի նախաինվազիվ կամ ոչ ինվազիվ քաղցկեղը հիվանդության ձև է, որի ընթացքում որոշ կաթնուղիների ներսում գտնվող բջիջները սկսում են վերածվել քաղցկեղային բջիջների:

Քանի որ դրանք գտնվում են ծորանների ներսում, քիչ հավանականություն կա, որ նրանք կարողանան տարածվել կրծքագեղձի մնացած հյուսվածքի կամ մարմնի այլ մասերի վրա: Այնուամենայնիվ, եթե այն չբուժվի, ժամանակի ընթացքում կարող է դառնալ ինվազիվ:

Քաղցկեղի այս ձևի համար առաջարկվող բուժումը մաստէկտոմիան է, սակայն բրիտանական Journal of Cancer-ի վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում ծորանային կարցինոմայով հիվանդ կանանց ավելի քան 60%-ը մաստէկտոմիա կարիք չունեն: Վիրաբույժներից շատերը խորհուրդ են տալիս լումպեկտոմիա ճառագայթային թերապիայի հետ միասին` մնացած անառողջ բջիջները սպանելու համար:

Ըստ Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի հետազոտության կենտրոնի, եթե ինչ-որ մեկի մոտ ախտորոշվել է ծորանային քաղցկեղ և տվյալ անձը բուժում է անցել, ապա նրանք հաստատ կբուժվեն այս հիվանդությունից:

Ըստ Ստեֆան Դաֆիի՝ Մեծ Բրիտանիայում Լոնդոնի Քուին Մերի համալսարանի քաղցկեղի սկրինինգային հետազոտություններով զբաղվող պրոֆեսորը, ասել է. «Մենք ցավում ենք լսել Մարտինայի ախտորոշման մասին, և մեր մտքերն այժմ իր և իր ընտանիքի հետ են»:

«Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերումը վաղ փուլում հնարավոր է, և բուժումը շատ ավելի հեշտ է, ուստի մենք կխրախուսենք կանանց գալ ստուգման՝  հրավերով: Բացի ստուգումն անցնելուց, կարևոր է, որ բոլոր կանայք տեղյակ լինեն իրենց կրծքագեղձի մասին և դիմեն բժշկի, եթե նկատում են կրծքագեղձում անսովոր փոփոխություններ»:

 

Անջելինայի պատմությունը
Անջելինայի պատմությունը
Սայանի պատմությունը
Սայանի պատմությունը
Քայլիի պատմությունը
Քայլիի պատմությունը
Անասթեյշայի պատմությունը
Անասթեյշայի պատմությունը
Մեգիի պատմությունը
Մեգիի պատմությունը
Լայմայի պատմությունը
Լայմայի պատմությունը
Դարյայի պատմությունը
Դարյայի պատմությունը
Սինտիայի պատմությունը
Սինտիայի պատմությունը
Շերիլի պատմությունը
Շերիլի պատմությունը
Քրիստինայի պատմությունը
Քրիստինայի պատմությունը
Շերոնի պատմությունը
Շերոնի պատմությունը
Շենոնի պատմությունը
Շենոնի պատմությունը
Ջոանի պատմությունը
Ջոանի պատմությունը
Ջուլիանայի պատմությունը
Ջուլիանայի պատմությունը
Մեթյուի պատմությունը
Մեթյուի պատմությունը
Անդրեայի պատմությունը
Անդրեայի պատմությունը
Վանդայի պատմությունը
Վանդայի պատմությունը
Ջուլիայի պատմությունը
Ջուլիայի պատմությունը
Մելիսայի պատմությունը
Մելիսայի պատմությունը
Էդիի պատմությունը
Էդիի պատմությունը
Փիթերի պատմոււթյունը
Փիթերի պատմոււթյունը
Օլիվիայի պատմությունը
Օլիվիայի պատմությունը
Քարլիի պատմությունը
Քարլիի պատմությունը
Ժակլինի պատմությունը
Ժակլինի պատմությունը
Րիտայի պատմությունը
Րիտայի պատմությունը
Սանդրայի պատմությունը
Սանդրայի պատմությունը
Ջենիսի պատմությունը
Ջենիսի պատմությունը
Խոտայի պատմությունը
Խոտայի պատմությունը
Ջեյնի պատմությունը
Ջեյնի պատմությունը
Քեթիի պատմությունը
Քեթիի պատմությունը
Մարտինայի պատմությունը
Մարտինայի պատմությունը
Նադեժդայի պատմությունը
Նադեժդայի պատմությունը
Սանդրայի պատմությունը
Սանդրայի պատմությունը
Էմիի պատմությունը
Էմիի պատմությունը
Բեթսիի պատմությունը
Բեթսիի պատմությունը
Ռոբինի պատմությունը
Ռոբինի պատմությունը
Գլորիայի պատմությունը
Գլորիայի պատմությունը
Դայենի պատմությունը
Դայենի պատմությունը
Թերեզայի պատմությունը
Թերեզայի պատմությունը
Նենսիի պատմությունը
Նենսիի պատմությունը
Բարբարայի պատմությունը
Բարբարայի պատմությունը
Այլինի պատմությունը
Այլինի պատմությունը
Ջուդիի պատմությունը
Ջուդիի պատմությունը
Նամրաթայի պատմությունը
Նամրաթայի պատմությունը
Բրիջիտի պատմությունը
Բրիջիտի պատմությունը
Ինգրիդի պատմությունը
Ինգրիդի պատմությունը
Իվոնի պատմությունը
Իվոնի պատմությունը
Գրետայի պատմությունը
Գրետայի պատմությունը
Գլորիայի պատմությունը
Գլորիայի պատմությունը
Ջոիի պատմությունը
Ջոիի պատմությունը
Վիվիանի պատմությունը
Վիվիանի պատմությունը
Վիկտորյայի պատմությունը
Վիկտորյայի պատմությունը