Այլինի պատմությունը
1995 թվականին Աթկինսի մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ: Նա 61 տարեկան էր: Լուրը շոկային էր ինչպես դերասանուհու, այնպես էլ նրա ընտանիքի համար:
Այդ ժամանակ Էյլինն իրեն զգաց անօգնական և ընկճված: Բայց օգնությունը հանկարծակի եկավ: Նրա ընկեր Լինդա Մաքքարթնին օգնեց Աթկինսին հաղթահարել քաղցկեղը: Լինդան և Էյլինը ծանոթացել էին ընդհանուր ընկերոջ միջոցով: Հենց այդ նույն ժամանակ էլ, Մաքքարթնիի մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Երկու ընկերուհիները շատ մտերմացան ընդհանուր հիվանդության պատճառով:
Աթկինսը հիշում է իրենց երկար հեռախոսազրույցները.
«Մենք շատ էինք խոսում հեռախոսով, և դա մեզ շատ էր օգնում: Դժբախտաբար, Լինդան մեզանից շատ արագ հեռացավ, բայց նա ստիպել էր թաքցնել ինձանից, որ մահանում է: Նա մինչև վերջ մնաց բարի և հոգատար»:
Դերասանուհին պատմում է, որ այդ պահին մտերիմ ընկերոջ կորուստը հատկապես ստիպեց նրան մտածել կյանքի արժեքի մասին: Էյլինը դեմ առ դեմ մահվանն էր նայում, երբ նրա մոտ քաղցկեղ ախտորոշվեց, բայց նա հույսը չկորցրեց և կարողացավ հաղթահարել հիվանդությունը: